կարևոր
4744 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-06 16:51
Քաղաքական

Հայ ժողովուրդը շահում է ՌԴ-ի հետ համագործակցությունից, ՀՀ իշխանությունը պետք է հաշվի առնի դա. Պեսկով

Հայ ժողովուրդը շահում է ՌԴ-ի հետ համագործակցությունից, ՀՀ իշխանությունը պետք է հաշվի առնի դա. Պեսկով

«Հայաստանին ձեռնտու է ԵԱՏՄ անդամակցությունը, և հույս կա, որ Երևանը դա հաշվի կառնի իր արտաքին քաղաքականությունը կառուցելիս», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։

Պեսկովն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը բացարձակապես փոխշահավետ է։ Նա նաև ասաց, որ Հայաստանը դինամիկ զարգանում է հետխորհրդային տարածքում. վերջին տարվա ընթացքում ՀՆԱ-ի աճը գերազանցել է 15%-ը։

«Դա մասամբ պայմանավորված է մեր երկրի հետ շատ սերտ փոխշահավետ համագործակցությամբ և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ, սա պարզ է։ Այդ մասին են վկայում թվերը։ Աճում է ապրանքաշրջանառությունը, ավելանում են օգուտները, տրանսպորտային ծառայությունները, այլ ծառայությունները, ֆինանսական հատվածը։ Հայաստանը շահում է սրանից, այսինքն՝ հայ ժողովուրդը»,- ասել է Պեսկովը։

ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղարը վստահություն է հայտնել, «որ Հայաստանի ղեկավարությունը հաշվի կառնի այս ամենը արտաքին քաղաքականության վերաբերյալ իր որոշումները կայացնելիս»։ «Մենք, իհարկե, դեմ ենք որևէ մեկին ինչ-որ բան թելադրելուն։ Մենք միասին գումար վաստակելու, միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալու համար ենք։ Եվ մենք համոզված ենք, որ մեր հայ ընկերներն էլ են դա հասկանում»,- ընդգծեց նա։