կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-25 04:19
Հասարակություն

Բոնուս շահում` բոնուսով

Բոնուս շահում` բոնուսով

Պարզվում է, ՀԴՄ կտրոններով շահած գումարն ստանալն այնքան էլ դյուրին գործ չէ: Բոնուսների վճարման գործընթացը, որ սկսվել է հունվարի 20-ից, մեծ հերթեր ու կուտակումներ է առաջացրել փոստային բաժանմունքներում: «Արդեն մի քանի օր է`առավոտ շուտ գալիս եմ, հերթ կանգնում, բայց այդպես էլ ինձ հերթ չի հասնում,- դժգոհում է 63-ամյա Վոլոդյա Պողոսյանը,- էդ դեռ քիչ է` երկու կոպեկ շահումը ստանալու համար մի մեծ դավթար են դեմ տալիս` թե ստորագրիր»:

 

Շահումն ստանալն իսկական գլխացավանք է դարձել նաեւ Սուսաննա Այվազյանի համար. «Արդեն քիչ է մնում, փոշմանեմ ու տուն գնամ: Դիմել եմ մեր թաղամասի փոստային բաժանմունք, բանկի մասնաճյուղ, ասել են դիմեք այստեղ: Արդեն քանի ժամ է կանգնած ենք: Մեր պահանջը մեկն է`նորմալ սպասարկեն, որպեսզի այսպիսի կուտակումներ չլինեն»:

 

Փոստային մի քանի բաժանմունքներից փորձեցինք ճշտել, թե որոնք են հերթերի գոյացման պատճառները, սակայն ամենուր մեզ պատասխանեցին երկու բառով` դիմեք Սարյան 22: Իսկ Սարյան 22-ի հեռախոսները համառորեն լռում էին: