կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-04 15:46
Հասարակություն

Ջոն Հեֆերնն անհանգստանում է Կոմայգու միասեռականների համար

Ջոն Հեֆերնն անհանգստանում է Կոմայգու միասեռականների համար

«Մենք» երիտասարդական շարժումը Կոմայգին համասեռամոլներից մաքրելու համար այսօր հերթական ակցիան է նախաձեռնել:

 

Yerkir.am-ի հետ զրույցում շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը նշեց, որ իրենք պատրաստվում են երկու նամակ է հանձնել` մեկը` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, մյուսը` ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին:

 

«Կայցելենք քաղաքապետարան եւ քաղաքապետին կփոխանցենք մեր նամակը` ի պատասխան նրա նամակի: Մենք Երեւանի քաղաքապետից պատասխան ենք ստացել, որ 2014-ին 4 մլն դրամ գումար է ներդրվելու, եւ բարեկարգումներ են արվելու այգում: Սակայն մենք կարծում ենք, որ բարեկարգումներն անհապաղ է պետք իրագործել: Պահանջելու ենք տեսախցիկներ ու դարպասներ տեղադրել` մինչեւ խոստացված բարեփոխումները կյանքի կկոչվեն»,- ասաց նա:

 

Իսկ ահա Ջոն Հեֆերնից պահանջելու են` չխառնվել մեր ներքին կյանքին, քանի որ, ինչպես նշում է Աղաջանյանը, դեսպանն իր անհանգստությունն է հայտնել Կոմայգու միասեռականների կապակցությամբ. «Նամակում գրված է, որ մենք այլասերվածությունը չենք հանդուրժի, ու խնդիրն այն է, որ մենք այլասերվածություն տարածողների դեմ ենք, ոչ թե` միասեռականների»: