|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երևանի ավագանու` «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը չի հիշում քաղաքապետարանի մի նիստ, որի ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամները բարձրացրած լինեն Կոմայգու համասեռամոլների հարցը: Yerkir.am-ի հետ զրույցում Սաֆարյանը հիշեցրեց, որ քաղաքապետարանի նիստերին հնչող հարցերը արձանագրվում են ու տեղադրվում քաղաքապետարանի պաշտոնական կայքում, իսկ ինքը չի հիշում նման հարցադրում:
Նշենք, որ Yerkir.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանն ասել էր, որ ինքը մշտապես քաքաղապետարանի նիստերի ու քննարկումների ժամանակ բարձրացրել է Կոմայգին համասեռամոլներից մաքրելու հարցը: Ստյոպա Սաֆարյանի խոսքով` Լևոն Իգիթյանը ավագանու նիստերից դուրս` մամուլի ասուլիսների ժամանակ է այդ հարցը բարձրացրել: Ստյոպա Սաֆարյանին հայտնի չէ, թե քաղաքապետարանը ինչու չի լուծում այդ խնդիրը, անգամ չգիտի` այդ համասեռամոլների այգում հավաքվելու հիմքերը և թույլտվության օղակները: «Ի՞նչ իմանամ` կցանկանա՞ քաղաքապետարանը այդ հարցը լուծել, թե՞ ոչ, կկարողանա՞, թե՞ ոչ, կթողնե՞ն, թե՞ ոչ...»,-նշեց նա:
Մի բան Ստյոպա Սաֆարյանի համար հստակ է` նա չի կարող ընդունել, որ համասեռամոլները հավաքվեն մի տեղում, որը այգի է, և որտեղ երեխաներ պետք է մտնեն: «Ոչ միայն այգին համասեռամոլներից մաքրելու քաղաքապետի նախընտրական խոստումն է կանգ առել, այլ բոլոր խոստումներն են կանգ առել: Հավանաբար, քաղաքապետարանին չեն թողնում, որ այդ հարցը լուծվի»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը: