|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Արդեն պաշտոնապես հայտնի է, որ Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մի շարք մեծահարուստների տներ թալանած բանդայի գործը մակագրվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նոր դատավոր Մեսրոպ Մակյանին: Այս մասին տեղեկացանք datalex տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ մինչ այդ այս հնչեղ գործերը քննում էր դատավոր Մխիթար Պապոյանը, ով ՀՀ նախագահի հրամանով տեղափոխվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Սա նշանակում է, որ երկու գործերն էլ պետք է քննվեն զրոյից: Իսկ թե ինչ հետևանքներ կարող է ունենալ մանավանդ` բանդայի գործի նոր քննությունը, դրան yerkir.am-ն արդեն անդրադարձել է:
Նշենք, որ Մակյանն այն դատավորն է, ով քննել է ոստիկանության Չարենցավանի բաժնում խոշտանգումների զոհ դարձած Վահան Խալաֆյանի հայտնի գործը: