Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի՞նչ փուլում է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքը եւ այս պահին քանի՞ հոգու է մեղադրանք ներկայացվել: Այս հարցին իրավասու պատասխանող գտնելու համար yerkir.am-ի թղթակցից պահանջվեց առնվազն երկու ժամ:
Նախ` գլխավոր դատախազության մամլո քարտուղար Սոնա Տռուզյանից տեղեկացանք, որ այս գործը գտնվում է ոստիկանության վարույթում: Ոստիկանությունից էլ մեզ ասացին, որ պետական պաշտոնյաների գործերը քննում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Զանգահարեցինք ՀՔԾ, բայց այստեղ էլ ասացին, որ, ճիշտ է, իրենք են զբաղվում պետական պաշտոնյաների գործերով, բայց ոչ բոլոր պաշտոնյաների, եւ Խաչիկյանը իրենց «սուբյեկտը չի»: Խորհուրդ տվեցին զանգահարել ոստիկանություն:
Ի վերջո, պարզ դարձավ, որ գործն իսկապես ոստիկանության վարույթում է: Զարմանալի է, որ մինչեւ հիմա ոստիկանության լրատվական բաժնում այդ մասին չգիտեին:
Ինչեւէ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից yerkir.am-ին հայտնեցին, որ Քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննության վարչությունում ստեղծվել է քննչական խումբ, որը ծավալուն քննչական գործողություններ է իրականացնում հանրապետության ողջ տարածքում: Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ այս պահին հայտնի գործով մեղադրանք է առաջադրվել 14 հոգու նկատմամբ` 9-ի նկատմամբ` յուրացում, 5 -ի նկատմամբ` խարդախություն հոդվածով: Խաչիկյանի հանդեպ մեղադրանք չի առաջադրվել: