Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական նիստում դատարանը բավարարեց ամբաստանյալներ Արմեն Խաչատրյանի և Բագրատ Մուրադյանի` հարազատների հետ տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը վերացնելու վերաբերյալ պաշտպան Վարդան Գրիգորյանի միջնորդությունը:
Դատարանն ըստ էության անցավ դատաքննության փուլին, և մեղադրող դատախազը ներկայացրեց Վազգեն Խաչիկյանին վերագրված մեղադրանքի բովանդակությունը:
Խաչիկյանը և նրա պաշտպան Ժորա Վարդանյանը մեղադրող կողմին խնդրեցին հստակեցնել առաջադրված մեղադրանքի կետերից մեկը: Պաշտպանական կողմին անհրաժեշտ պարզաբանումներ տալու համար մեղադրող դատախազները դատարանից ժամանակ խնդրեցին:
Սակայն ամբաստանյալների պաշտպաններից մեկը հայտնեց, որ այլ դատական նիստի պետք է մասնակցի և դատարանից խնդրեց հետաձգել նիստը: Դատարանը բավարարեց միջնորդությունը և հաջորդ դատական նիստը նշանակեց ապրիլի 4-ին:
Ի դեպ` նախորդ դատական նիստին պաշտպանական կողմի ներկայացրած` այլ դատարանի դահլիճում այս գործով դատավարությունն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը ևս բավարարվեց: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը մտահոգություն էր հայտնել, որ դահլիճի փոքր լինելու պատճառով հազիվ են տեղավորվել, և որ իրենք հեռու են գտնվում իրենց պաշտպանյալներից: Դատավոր Մխիթար Պապոյանն այսօրվա դատական նիստին հայտնեց, որ այսուհետ Խաչիկյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի քննությունը տեղի կունենա ամեն հինգշաբթի` Աջափնյակ և Դավիթաշեն ընդհանուր իրավասության դատարանում:
Հարկ է նշել նաև, որ ամբաստանյալներից մեկը` Արմեն Խաչատրյանը, ով երկու երեխաների հայր է, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է:
Ըստ մեղադրանքի՝ Վ.Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006-2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի` 260.956.681 ՀՀ դրամ գումարները: