կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-27 21:49
Առանց Կատեգորիա

ԵՐԿԻՐ.Վազգեն Խաչիկյանի փոխարեն

ԵՐԿԻՐ.Վազգեն Խաչիկյանի փոխարեն

Մեկ ամսից ավելի է, ինչ թափուր է աշխատանքի ¨ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տնօրենի պաշտոնը։ Դեկտեմբերի 17-ին ծառայության տնօրեն Վազգեն Խաչիկյանը, վարչապետի որոշմամբ, ազատվեց իր պաշտոնից, ու նրա հեռացման պատճառների մասին ոչ մի պաշտոնական բացատրություն չտրվեց։

 

Շրջանառվող լուրերի համաձայն, ծառայության տնօրենի պաշտոնի մի քանի թեկնածուներ կան, որոնց մեջ հատկապես նախընտրելի է դիտվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Կենսաթոշակային ¨ աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի փոխտնօրեն Աստղիկ Միրզախանյանի թեկնածությունը։

 

Ըստ որոշ լուրերի, վարչապետ Տիգրան Սարգսյանը ավելի շատ հակված է Միրզախանյանի նշանակմանը։ Վերջինս պետական կառավարման համակարգում ¨ միջազգային կառույցներում աշխատանքի պատշաճ փորձ ունի. եղել է Ազգային վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ, ՄԱԿ՟ի Զարգացման ծրագրի հայաստանյան կառույցի ծրագրերի ղեկավար, պաշտոնավարել է Կենտրոնական բանկում։ Ունի նա¨ դասախոսական աշխատանքի փորձառություն։