|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի «թոշակների» գործը մոտ մեկ ամիս հետո կուղարկեն դատարան:
«Գործը գտնվում է նյութերի ծանոթացման փուլում: Այլեւս չեն հարցաքննվում: Այժմ գործով բոլոր մեղադրյալներն իրենց պաշտպանների հետ ծանոթանում են գործի նյութերին: Բնականաբար, այդ ուսումնասիրությունը երկար է տեւելու, քանի որ գործի նյութերը 31 հատորից են բաղկացած»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը:
Փաստաբանը նշել է, որ գործը շուտով ուղարկվելու է դատարան. «Այլեւս կալանքը չեն երկարացնելու, ես կարծում եմ, որ գործը մեկ ամսից դատարանում կլինի»: