|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանի որոշմամբ` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանը և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն այսօրվանից վեց ամիս ժամկետով գործուղվել են Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշումից:
Նման որոշումը պայմանավորված է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրեական մասնագիտացում ունեցող դատավորների թվի պակասով:
Նշենք, որ դեռևս օգոստոսին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավորներից Արտուշ Գաբրիելյանի անուն- ազգանունը վեց ամսով հանվել էր գործերի բաշխման ցանկից` հաշվի առնելով նրա վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությունը (խմբ. խոսքը՝ «Սասնա ծռերի» երկու գործերի մասին է):