|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած` Եվրասիական տնտեսական ըներակցության հակաճգնաժամային հիմնադրամը վերանվանելու հարցը: Առաջարկվում է այն կոչել Կայունացման ու զարգացման եվրասիական հիմնադրամ: Փոփոխությունը ներկայացնում էր գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց, թե ի՞նչ ենք շահում այդ անվանափոխությունից: «Եկեք անունը դնենք «Վարդուշ», դրանից ի՞նչ է փոխվում, ի՞նչ ենք շահում»,- հարցրեց նա:
Ատոմ Ջանջուղազյանը բացատրեց, որ երբ այդ հիմնադրամը բացվեց, 2009 թվականն էր, այդ ժամանակ անվանումը համապատասխանում էր ժամանակի խնդիրներին, երբ գլխավոր նպատակը ճգնաժամը հաղթահարելն էր: 2009-ից անցել է բավական ժամանակ, և անվանումը սկսել է չհամապատասխանել, ահա, թե ինչու ավելացրել են «զարգացում և կայունացում» բառերը: