Միասին կարող ենք
կարևոր
433 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-02 13:45
Հասարակություն

Կոնկրետ օրինակով ենք ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականին

Աժ-ում շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների մասին նախագծերը, որոնցով առաջարկվում են ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքի համար սահմանել Հայաստանում փաստացի բնակվելու պահանջ։ Նախագծով քաղաքացին պետք է վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 366 օր բնակված լինի Հայաստանում։