կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-18 14:00
Հասարակություն

Ինչպե՞ս է Forbes-ը Հայաստանում գտնելու հարստության աղբյուրները

Ինչպե՞ս  է Forbes-ը Հայաստանում գտնելու հարստության աղբյուրները

Հեղինակավոր Forbes ամսագրի հայաստանյան տարբերակն արդեն իրականություն է: «Forbes Հայաստանի» գլխավոր խմբագիր Գագիկ Եղիազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ շատ հայտնագործություններ ունեն անելու: «Հայ աշխարհը մեծ է, այն սահմաններ չունի, և Forbes-ի` Հայաստան գալու հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ հայ մարդը հպարտ լինի իր ինքնությամբ, իր հաջողություններով»,- ասաց նա` նշելով, որ ամսագրում մեծ տեղ են տալու նաև հայոց պատմությանը:

 

Պատասխանելով հարցին, թե, հաշվի առնելով Հայաստանում առկա ստվերային տնտեսությունը, ինչպե՞ս է Forbes-ը պատրաստվում  Հայաստանում գտնել հարստության աղբյուրները, Եղիազարյանը նշեց, որ Forbes-ը քաղաքական ամսագիր չէ, և այն, ինչ պետք է արվի, կարվի պրոֆեսիոնալիզմով: «Forbes Հայաստանի» գլխավոր խմբագիրը նշում է, որ Forbes-ն արդեն իսկ ունի վարկանիշային սանդղակների մշակման հայեցակարգ, որով էլ առաջնորդվելու են տեղական վարկանիշները կազմելիս:

 

Ամսագրի հետ մեկտեղ գործարկվում է նաև ամսագրի կայքը` Forbes.am-ը, որը, կայքի գլխավոր խմբագիր Շուշան Հարությունյանի խոսքով, փորձելու է իր «համեստ և էնտուզիաստիկ» ներուժը ունենալ հայկական մեդիայի զարգացման գործում: Նա վստահեցնում է` գործելու են ավանդական մեդիայի սկզբունքով` ստեղծելով նոր ժամանակների պահանջներին համահունչ պլատֆորմ: Ի դեպ, «Forbes Հայաստանի» բովանդակության միայն 50 տոկոսն է ստեղծվելու տեղի մասնագետների կողմից, մյուս կեսը միջազգային է լինելու: