| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            2017 թվականին համաշխարհային հարստության 82%-ը կենտրոնացած է եղել Երկիր մոլորակի քաղաքացիների 1%-ի ձեռքում: Այդ մասին ասվում է Oxfam-ի զեկույցում. հայտնում է forbes.ru-ն:
2010 թվականից սկսած` միլիարդատերերի ընդհանուր կարողությունն աճել է միջինը 13 տոկոսով, ինչը վեց անգամ ավելի է, քան շարքային աշխատակիցների աշխատավարձերի աճի տեմպերը, որոնք աճել են տարեկան միջինը 2 տոկոսով:
Forbes-ի տվյալներով՝ միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 12 ամսվա ընթացքում աճել է 762 միլիարդ դոլարով: Ընդ որում՝ բնակչության ամենաաղքատ` 50 տոկոսի բարեկեցությունը չի աճել:
Ընդհանուր առմամբ, աշխարհում այսօր կա 2043 դոլարային միլիարդատեր, ընդ որում` տասից ինը տղամարդիկ են: