կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-25 14:00
Հասարակություն

Ո´չ Մանվել Գրիգորյանի հարստության աղբյուրից է տեղյակ, ո´չ էլ` թալանից

Ո´չ Մանվել Գրիգորյանի հարստության աղբյուրից է տեղյակ, ո´չ էլ` թալանից

ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ ինքը Մանվել Գրիգորյանի անվան հետ կապված ինֆորմացիային չի տիրապետում, քանի որ ուրիշ ուղղության վրա է եղել: «Միջադեպից տեղյակ չեմ, մի քանի օր առաջ եմ իջել դիրքերից, և այնտեղ որևէ ինֆորմացիա չի հասնում»,- ասաց ազատամարտիկ պատգամավորը:

Հարցին` բայց Մանվել Գրիգորյանը կարո՞ղ էր ճանապարհը փակողներին հայհոյել, պատասխանեց. «Ինչի՞ եք է ինձ հասցնում: Ես ինֆորմացիային չեմ տիրապետում, բայց ինձ չի թվում, որ այդպես լինի»:

Դիտարկմանը, թե Բադասյանը հայտարարել է, որ Մանվել Գրիգորյանը թալանով է զբաղված եղել, Գասպարյանն արձագանքեց. «Լավ էլի, ինձ նման հարցեր մի' տվեք, ես Մանվելի թալանը չեմ տեսել ու ոչ մի բան չեմ կարող ասել էդ մասին: Հարստության մասին գնացեք իրենից հարցրեք, թե որտեղից է հարստացել կամ ոնց է հարստացել: Ես չգիտեմ` նա որտեղից է հարստացել»: