Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մինսկում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարները:
Հայաստանը չի մասնակցում նիստին: Regnum-ի` իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցում ԼՂ հարցում Մաքսային միության երկրների, մասնավորապես` Ղազախստանի դիրքորոշման պատճառով:
Աղբյուրների խոսքերով՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջև չհամաձայնեցված են մնում նաև մի շարք այլ հարցեր, որոնք առնչվում են ինտեգրացիոն միավորումների հետագա գործունեությանն ու զարգացմանը:
Գործակալությունը նաև հիշեցնում է, որ դեռեւս 2013-ի դեկտեմբերի 24-ին Նուրսուլթան Նազարբաևն ընդգծել էր, որ անհրաժեշտ է հստակեցնել Մաքսային միության սահմանները՝ կապված ԼՂ հիմնախնդրի հետ: Իսկ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու հարցում պետք է հաշվի առնել Ադրբեջանի կարծիքը: