Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր վետերանների միավորման անդամների հետ հանդիպման էին գնացել ՕՐՕ դաշինքի անդամները: Իր ելույթում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասաց, թե ինչու է դուրս եկել գործադիր իշխանությունից:
«Ինչու ես այդ որոշումը կայացրեցի, որպեսզի առանձին քաղաքական ուժի հետ գնամ ինքնուրույն խնդիրների լուծման ճանապարհով: Պաշտպանության նախարարության ներսում ես զգացի, որ այն ռեսուրսները, որոնք կան, դեռ բավարար չեն, որ բանակի զարգացումն էլ ավելի բարձր մակարդակի վրա դնենք: Պետք է ամուր թիկունք, որի համար էլ ամուր տնտեսություն է պետք»,- ասաց նա:
Ուշագրավ է, որ Սեյրան Օհանյանը ներկայացնում է, թե ինքն է դուրս եկել համակարգից, մինչդեռ դա իրականում այդպես չէ:
Նա թվարկեց այն հաջողությունները, որոնց հասել է` լինելով պաշտպանության նախարար: Օհանյանը նշեց, որ ամենաշատ կոռուպցիոն բացահայտումներն արվել են շնորհիվ իր ջանքերի, նվազել են սուբյեկտիվ գործոնները բանակում, կոռուպցիոն ռիսկերը, հասելէ արդարության մեծ մակարդակի:
«Զորակոչի մեջ արդարության բավական մեծ նիշ ենք վերցրել: Զորակոչը միշտ պարունակել է կոռուպցիոն մեծ ռիսկ, և շատ մարդիկ այդ ոլորտում մեծ հարստություններ են դիզել: Ես կանգնեցրել եմ այդ ամենը: Ինչո՞ւ մինչև ինձ այդ ամենը չի արվել»,- ասաց նա:
Պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ իրենք ունեն կամք, որ կարգ ու կանոն հաստատեն երկրում և վերացնեն ժողովրդի հուսահատությունը, կոռուպցիան, մենաշնորհը և այլ բացասական երևույթներ: