Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռյադավոյ Ապարը, որը չի ընդունում, երբ իրեն շարքային Ապար են կոչում, «կամպյուտրներով ու տելեվիզրներով» գիտի, ոնց են «ընտրել տվել» գլխավոր դատախազին: Դաշտային հրամանատարների խորհրդի կազմակերպած այսօրվա հանդիպման ժամանակ նա այդ մասին հիշեց նաեւ Ազատության հրապարակում: Նրա համոզմամբ` հայությունն այսօր ոչ թե «գենացիդի» է ենթարկվում, այլ «գենդերացիդի»:
«Գենդերստանը լափ բերել, սարքել են քաղաքապետարանի քթի տակը, որ երաշխավոր ունենա, հա բա անտեր հո չե՞ն: Հիմա լավ սաղ օրն ընդե... եւ այլն, եւ այլն, լավ էլ գիտեն գիշերներն ուր են տանըմ, հինչ են անըմ»,- համոզված է Ապարը:
Որ ասում են Ռուսաստանն այսպես կամ այնպես արեց, որոշեց եւ այլն, այդպիսի բանի Ապարը չի հավատում, այլ համոզված է, որ բոլոր որոշումները կայացնում են հայերը` «մի գյադի' լնգուլավազի որոշում», ինչպես ինքն է նշում:
Ապարը նեղսրտած է, որ ամեն հավաքի նույն քանակի մարդիկ են գալիս, ու ինքը չգիտի, թե ինչպես անի, որ բոլորը գան ու մասնակցեն իրենց կազմակերպած հանրահավաքներին, բայց մեկ բան լավ գիտի` Սերժ Սարգսյանն իր սրտով չի, ու ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի նախագահը հեռանա իշխանությունից:
«Ինչ ասըմ են` օրենքով: Տո ես շատ գիդամ ձեր օրենքը, մարդկային օրենքից դուրս օրենքներ եք ընդունե, կապիկնե'ր, գենդերներ, սրիկանե'ր, դավաճաննե'ր... »,- նրա նյարդերը տեղի տվեցին:
Ապարը կոչ արեց ժողովրդին` համախմբվել ու համոզմունք հայտնեց, որ եթե բոլորը գոնե 1 օր դուրս գան ու միանան իրենց, ապա հնարավոր կլինի «էս մե լիստը շուռ տալ, թազա լիստ, թազա տողից, թազա նախադասություն կազմենք: Մեր երեխեքի ապագայի մասին ա խոսքը, ես չեմ դիմանում, սիրտս տրաքում ա... շուտ ա պետք էս հայտարարությունը, սաղ ազգը պտի հելնի ոտի»: