Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչև վերջերս Սերժ Սարգսյանի հանրահավաքները մարդաշատ դարձնելու համար հանրապետականներն ապավինում էին հանրապետության դպրոցների` ՀՀԿ-ական տնօրենների օգնությանը, ովքեր ջանք ու եռանդ չէին խնայում` «Ապահով Հայաստանի» դրոշներով և տերևներով զարդարված աշակերտներին նախագահի հանրահավաքներին ներկայացնելու համար:
Սակայն այս հանգամանքը բնավ դուր չի եկել Սերժ Սարգսյանին, ավելին` համացանցում ակտիվորեն տարածված «կարմիրծովյան» հանրահավաքի (երբ նախագահի մուտքը համեմատվեց Մովսեսի գալստյան հետ) տեսանյութից հետո նախագահը բարկացել է:
Yerkir.am-ի հավաստի տեղեկություններով` մարզպետները զգուշացրել են իրենց մարզերի ՀՀԿ շտաբի պետերին, որ հանրահավաքներին երեխաներ բերելու դեպքում խստորեն կպատժվեն: Այս հանգամանքը զգալիորեն բարդացրել է հանրահավաքների կազմակերպիչների աշխատանքը: Այժմ նրանք ստիպված են ապահովել պետական աշխատողների մեծ մասի ներկայությանը, ինչը, բնականաբար, շատ ավելի բարդ է, քան աշակերտներին բերելը:
Նախագահի այս «բարեփոխումը» միաժամանակ հեշտացրել է հանրահավաքները նկարահանող օպերատորների գործը, ովքեր այժմ ստիպված չեն լինի փնտրել երիտասարդների կամ տարիքով քաղաքացիների` պատրանք ստեղծելու, թե, բացի երեխաներից, այլ մարդիկ էլ են տոգորված ապահով Հայաստանի հեռանկարներով:
Իմիջիայլոց, «Ապահով Հայաստան» կարգախոսով տերև ասելիս հիշում ենք` այդ թխկու տերևը Կանադայի խորհրդանիշը չէ՞... Չենք ուզում հանրապետականներից հարցնել, մեկ էլ տեսար ասացին մեր` հայկական սոսու, չինարի տերևն ենք վերցրել: Ախր նման են իրար...