Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրատես de facto»-ն գրում է.Երեկ ԱԺ-ի նիստերի դահլիճին կից սրահում գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես էր բացվել՝ «Շիրակ» հայրենակցական միության նախաձեռնությամբ։ Ներկա էին քիչ թվով պատգամավորներ եւ խորհրդարանի որոշ աշխատակիցներ, որոնք նկարիչների ելույթի ժամանակ ակտիվ խոսում էին, եւ վերջիններիս ձայնը պարզապես չէր լսվում։ Ներկաներից ամենաջղայինը Շուշան Պետրոսյանն էր, որի դեմքի խոժոռ արտահայտությունը հեռվից նկատելի էր։ Պատճառը հենց երգչուհի-պատգամավորը մեզ ներկայացրեց։
«Մեղադրանքը ոչ թե նրանց շատ կամ քիչ լինելու մեջ է, այլ տարրական հարգանքի բացակայությունն է այս մտավորականների եւ նրանց ստեղծագործությունների հանդեպ։ Այդ մտավորականների խոսքը լսելու ունակության բացակայությունը մեծ մշակութային կորուստ է»,- նշեց նա՝ հավելելով, որ քիչ թվով պատգամավորների ներկայությունը բնական է, քանի որ ԱԺ-ն մշակութային միջավայր է եւ մարդիկ անընդհատ զբաղված կարող են լինել»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: