Միասին կարող ենք
կարևոր
301 դիտում, 59 րոպե առաջ - 2026-05-17 16:35
Քաղաքական

Այ սրիկաներ, դուք Արցախը հանձնել եք, փլուզել եք Հայաստանի անվտանգության համակարգը, հիմա էլ պատրաստվում եք նոր տարածքներ հանձնել Ադրբեջանին․ Իշխան Սաղաթելյանը՝ ՔՊ-ին

Այ սրիկաներ, դուք Արցախը հանձնել եք, փլուզել եք Հայաստանի անվտանգության համակարգը, հիմա էլ պատրաստվում եք նոր տարածքներ հանձնել Ադրբեջանին․ Իշխան Սաղաթելյանը՝ ՔՊ-ին

«Տեսեք, կա մի իշխանություն որն ասում ա հետևյալը․ Արցախը հայկական չէր, հանձնել եմ Արցախը, բայց դրա արդյունքում ունենք ինքնիշխան Հայաստան, իրական Հայաստան և հասել ենք խաղաղության։ Ի՞նչ ենք ասում մենք, ասում ենք՝ այ ստիկաներ, Արցախը հայկական էր ու հայկական երկրորդ հանրապետությունն էր․ դուք Արցախը հանձնելով՝ ոչ միայն Հայաստանի ինքնիշխանությանը չեք հասել, այլ փլուզել եք ողջ Հայաստանի անվտանգության համակարգը և առաջիկայում պատրաստում եք նոր տարածքներ հանձնել Ադրբեջանին: 

Վերջին 10 օրվա ընթացքում, սիրելի ներկաներ, մենք մի բան ենք ասել․ ասել ենք՝ եթե այդպես չի, դու չես պատրաստվում վերարտադրվես և նոր տարածքներ հանձնես, ընդամենը խնդրում ենք արա երկու հայտարարություն․ պարզ կանգնի մեր ժողովրդին ասա, որ եթե վերընտրվես, Հայաստանից նոր տարածքներ չես հանձնելու։ Երեկ մենք այս հարցի պատասխանը ստացանք․ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր ընտրվելու դեպքում Հայաստանից նոր տարածքներ է հանձնելու։ Հարցրին՝ ո՞ր տարածքները, ասաց՝ Ադրբեջանի երեք տարածքները։ Հասկանում ե՞ք, արդեն Հայաստանի տարածքներին ասում է՝ Ադրբեջանի տարածքները։ Նշեց այդ տեղանունների Ադրբեջանական անուններ ու ասաց՝ հանձնելու է»,- Չարենցավանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Ժողովուրդ ջան, աշխարհում սենց բան գոյություն չունի․ դուք պատկերացնում ե՞ք, վարչապետը, վարչապետի թեկնածուն ձեզ ասում ա՝ քվեարկեք ինձ, որ մեր ետությունից, երկրից տարածքներ կտրեմ, կտոր-կտոր հանձնեմ Ադրբեջանին ու իր հերթական դավաճանությունը, սրիկայությունը հիմնավորելու համար՝ պարբերաբար որոշում է՝ Հայաստանի որ տարածքն է հայկական, որը, ըստ իրեն՝ ադրբեջանական»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։