կարևոր
10285 դիտում, 1 օր առաջ - 2025-04-17 19:54
Քաղաքական

Դուք երեսպաշտ սրիկաներ եք, Ալե՛ն, երկիրը վերածել եք լակոտապետության. Վազգեն Սաղաթելյանը՝ Ալեն Սիմոնյանին

Դուք երեսպաշտ սրիկաներ եք, Ալե՛ն, երկիրը վերածել եք լակոտապետության. Վազգեն Սաղաթելյանը՝  Ալեն Սիմոնյանին

«Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակ և վարող Վազգեն Սաղաթելյանը գրում է.

«(իմ) Ընկեր Քրիստինե Վարդանյանի այսօրվա ԱԺ փայլուն ելույթից հետո Ալեն Սիմոնյանը տելեգրամում (!) առերևույթ սպառնալիքի տարրեր պարունակող արձագանք է գրել, թե բա. «Կոնկրետ դու իմ անունը երկար ես հիշելու»: Էն փաստը, որ ինքը նախընտրել ա նման ճղճիմ հայտարություն տարածել Ֆեյսբուքից դուրս, արդեն խոսում է այն մասին, որ գիտակցում է իր ու ՔՊ-ի հանդեպ լայն հանրության ընկալումը, հատկապես, երբ պիտի սպառնա դաշնակցական աղջկան, պնդելով, որ իրեն հիշելու է: Իհարկե քեզ հիշելու են շատ երկար, Ալեն: Քեզ էլ, Նիկոլին էլ, մի քանի ակնառու քպականներին էլ: Այլ հարց ա, թե ոնց են հիշելու: Օրինակ քո դեպքում կարելի է «Ալենի անկյուն» սարքել քաղաքի մի վայրում, որտեղ մարդիկ կարող են գալ ու թքել վրադ: Տուրիստներին էլ կհամոզենք, որ դա հին հայկական ավանդույթ ա, Գեղարդում կոպեկ գցելու պես, ով թքի հենց ճակատին՝ հաջողություն կունենա էդ տարի: Համ տուրիզմը կզարգացնենք, համ քեզ ըստ արժանվույնս կհատուցենք պետական ծառայությանդ արդյունավետության համար:

Դուք երեսպաշտ սրիկաներ եք, Ալեն: Անամոթ, լկտի լակոտներ, որոնք երկիրը վերածել են լակոտապետության ու թաքնվելով իշխանական լծակների հետևում շարունակում են իրենց ազգակործան, դավաճանական գործունեությունը:

Պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնում ու շատ շուտով դուք ընկնելու եք էդ պատմության գիրկը, որտեղ ձեզ դուր չեն գա ձեզ նկարագրող որակումները: Էսօր չլինի՝ վաղն ա լինելու, հասկանում եմ, որ 21-ից հետո առխային եք ընկել, բայց հավերժ իշխանություն չի լինում, այն էլ ձեր պես անտաղանդ, անթասիբ ու ապապետական: Մենք մի քիչ էլ կսպասենք, երկիրն ա ափսոս, բայց դե հազարամյակների պատմություն ունի, սա էլ կդիմանա...

Հ. Գ. Քրստինե ջան, գիտեմ, որ քեզ նման բաներով չեն կարող ընկճել ու վստահ եմ, գիտես, որ ես էլ քո մյուս ընկերների պես կողքիդ կանգնած եմ»:

 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ ամբիոնից պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ելույթում սուր քննադատության էր ենթարկել Փաշինյանի իշխանությանը, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը տելեգրամյան ալիքում սպառնալից տոնով արձագանքել էր պատգամավորին՝ նշելով, թե Քրիստինե Վարդանյանն իր անունը երկար է հիշելու: