|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լրագրողներին պատմել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բարկացած զանգահարել է իրեն այն բանից հետո, երբ ինքն իր խոսքում Եվրոպան համեմատել է «անպտուղ կնոջ» հետ. հայտնում է Газета. ру-ն:
Հռոմի պապն այդ արտահայտությունն արել է 2014-ին` Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ, երբ սուր քննադատության է ենթարկել եվրոպական հասարակության վիճակը:
Ֆրանցիսկոսը պատմել է, որ հանգստացրել է Մերկելին՝ ասելով, որ Եվրոպան դեռ կարող է երեխաներ ունենալ, քանի ունի շատ ամուր ու խոր արմատներ, և որ ամենածանր ժամանակներում ապացուցել է, որ անսպասելի ռեսուրսներ ունի: