|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը գրել է.
«44-օրյա պատերազմին նահատակված հերոսների թիվը` ովքեր եղել են Արցախից, շուրջ 1000 է, իսկ 2023-ի գոյապայքարի օրերինը` շուրջ 250:
Արցախի բնակչության համեմատ էս թիվը կազմում է Արցախի բնակչության գրեթե 1 տոկոսը:
Համեմատելու համար ասեմ, որ ըստ տարբեր հաշվարկների մղվող արյունալի պատերազմում զոհերի թիվը չի գերազանցում բնակչության կես տոկոսն անգամ:
Ալենսիմոնյանակերպները փորձում են նվաստացնել Արցախյան պայքարը, դրա հիմնական նպատակը հերոսականության երևույթի վերացումն է, տպավորություն ստեղծելը` իբր Արցախցին չի պայքարել:
Այս քաղաքականությունը տարվում է ոչ միայն Արցախցիների նկատմամբ, փաստ` այդպես էլ չհրապարակվեց 2022-ի սեպտեմբերյան երկօրյա պատերազմի զոհերի ցուցակը:
Սա արվում է` հայ մարդու համար հերոսություն երևույթը աղավաղելու համար, հերոսությունն այլևս հայրենիքի համար պայքարելը չպետք է լինի` այն էլ կյանքի գնով, այլ զուտ ռեժիմի ստրկատիրական հարկային բեռի տակ խելոք ու ծպտուն չհանելով պախատ անելը, որ մի քանի հայրենավաճառ սրիկաներ ավելի ճոխ ապրեն»: