|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Վիեննայում ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպումը հույս է ներշնչում, սակայն ամենակաևորը կախված է հակամարտող կողմերից: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:
«Ռուսաստանը, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահ երկրները, պատրաստ է նոր առաջարկներ ներկայացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Մենք պատրաստ ենք աջակցել այդ հարցի լուծմանը, սակայն Երևանի ու Բաքվի փոխարեն մենք այդ աշխատանքը չենք կատարի», - ասել է Լավրովը:
Նա նաև չի հաստատել, թե Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը ԼՂՀ-ի ներկայացուցչություն կա։ Սակայն նշել է, որ Վիեննայի կոնվենցիաներին պետք է հետևեն բոլորը: