կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-10 11:51
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը չի գալու ձեր շենքի կանալիզացիայի հարցը լուծի․ Փաշինյանը՝ ագարակցուն

Մարզպետը կամ վարչապետը չի գալու ձեր շենքի կանալիզացիայի հարցը լուծի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքի մարզի Ագարակ համայնքում հանրաքվեի քարոզարշավի ժամանակ իրեն մոտեցած ագարակցուն։

Նա նախ հետաքրքրվեց՝ բնակարա՞ն է, թե՞ առանձնատուն, որը կոյուղու խնդիր ունի։ Երբ պատասխան ստացավ, որ բնակարան է, հակընդդեմ հարց ուղղեց․ «Մայրիկ, ես ի՞նչ անեմ»։

Ապա վարչապետը խորհուրդ տվեց համախմբվել, համատիրություն ստեղծել։

«Պիտի շենքով հավաքվեք, համատիրություն ձևավորեք, Էդ համատիրությանը պետք է վճարումներ անեք, էդ համատիրությունը պետք է լուծի ձեր հարցերը։ Համաձայնվեք, որ մարզպետը կամ վարչապետը չի գալու ձեր շենքի կանալիզացիայի հարցը լուծի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց, որ կոյուղու հարցը կարգավորելը քաղաքապետի լուծելու խնդիրը չէ, ավագանու լուծելու խնդիրը չէ։

Մանրամասն՝ տեսանյութում․