Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք մինչև վերջ գնալու ենք, էսօր եկել ենք պահանջով, որ այս հարցին լուծում տան»,- Հանրապետության հրապարակում տեղի ունեցող ակցիայի ժամանակ ասաց Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից զոհված Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը:
Խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին զոհվածի հայրն ասաց․
«Եթե ինքը իրա էշ հալով սաղին էշի տեղ ա դրել, էդ չի նշանակում, որ սաղ հավատալու են իրա ասած վարկածին: Հիմա որ գան, կասեն գործը դատարանում ա, բայց դատարանից մենք ի՞նչ ենք տեսնում, պաշտոնական վարկածը առաջ տանելուց բացի ի՞նչ ա արվում, առաջին օրվանից, ինչ գործը գցել ա էդ ուղղության վրա, դատարանը ասում ա վերջ տենց ա: Դատարանը ժամանակ ա ձգում մեր ու ժողովրդի աչքերին թոզ փչելու համար, բայց պաշտոնական վարկածից բացի այլ վարկած առաջ չի եկել: Կանչում են տղերքի հետ ծառայած զինվորներին, մեկի ասածը մյուսի հետ չի բռնում, էդ հակասություններով ո՞վ ա զբաղվելու, կանչի ասի՝ ինչի՞ ես դու մի բան ասում, մյուսը ուրիշ բան, եթե երկուսդ էլ նույն պահին նույն տեղն եք եղել»,-ասաց զոհված զինծառայողի ծնողը՝ հիշեցնելով, որ դեպքի հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունեցել և պաշտոնական վարկածը ներկայացրել՝ ըստ որի սպան բենզին էր լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն էր անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել էր կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ էր դարձել։
«Անմարդկային պայմաններ էին: Տականք, եթե չես կարում զինվոր պահես, ինչի՞ ես տանում սպանում երեխեքին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Ողբերգությունից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների և սպաների միջև եղած լարված հարաբերությունների մասին։