կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-06 07:59
Քաղաքական

Ես բլբլացող տղա եմ. ԲՀԿ-ական թեկնածու

Ես բլբլացող տղա եմ. ԲՀԿ-ական թեկնածու

Արարատի նախընտրական կրքերն ավելի շատ եռում են Երեւանում, քան նախընտրական Արարատում. քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուին արարատցիներն անգամ նկարով չեն տեսել, փոխարենը ԲՀԿ-ականներն աղաղակում են ՀՀԿ-ականների քարոզչական ապօրինությունների մասին: Կա՞ նման բան. երեկ «Հրապարակ»-ը հարցրել է ԲՀԿ-ական թեկնածուին՝  «Արարատցեմենտ» ՓԲԸ-ում արտադրության պետ Սամվել Բարսեղյանին: «Ես որոշել եմ՝ հեռախոսով լրագրողների հետ աշխատանքներ չեմ տանում, եկեք ստեղ, ամեն ինչ ինքներդ տեսեք կամ էլ, եթե ուզում եք բան իմանաք, զանգեք Նաիրային (նկատի ունի Զոհրաբյանին), ճանաչում եք, չէ՞, նրան»,- պատասխանել է ընկերոջ կնոջ թաղմանը գտնվող թեկնածու Բարսեղյանը: Ինչո՞ւ՝ Ձեզ արգելե՞լ են խոսել: Հարցից անակնկալի եկած թեկնածուն կարկամած պատասխանել է. «Ե՞ս, ես միշտ բլբլացող տղա եմ, ինձ ոչ մեկ էլ չի կարող արգելել»: Բա այդ բլբլացող տղան ի՞նչ եղավ հիմա: «Վերջ, վերջ, անհարմար է, այստեղ բոլորն ինձ են նայում, ես էլ չեմ կարող խոսել»:

 

Իրականում Բարսեղյանին իսկապես արգելել են ուղիղ շփվել լրագրողների հետ՝ նրա հախուռն բնավորությունը հաշվի առնելով: Հիշեցնենք, որ նրա մրցակիցը Հայաստանի հանրապետական կուսակցությունից առաջադրված, «Արտաշատի ավտոկայան» ՍՊԸ տնօրեն, ՀՀԿ-ական Հայկ Հայկյանն է, ում նախընտրական բուկլետն ասելիք է դարձել Արարատում՝ իր զավեշտալի ձեւակերպումների եւ Ավշարի սեփականատերերի բարեգործություններին նվիրված ներդիրի պատճառով:

 

Լուսանկարը՝ Mitk.am-ի: