|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, խոսելով սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկության մասին, որին ինքը, ի դեպ, չի մասնակցել, ասաց, որ Սահմանադրության նախագծի շուրջ ԲՀԿ խմբակցությունում տարաձայնություններ են եղել: Ըստ Մարգարյանի` իր համար կարևորը ոչ թե խմբակցության, այլ ժողովրդի կարծիքն է:
Հարցին` հնարավո՞ր է մանդատը վայր դնի ու դադարեցնի իր գործունեությունը ԲՀԿ խմբակցությունում, Մարգարյանը պատասխանեց, որ բացառվում է նման իրավիճակ: Պատգամավորը ոչ մի կերպ չմասնավորեցրեց «Ոչ»-ի շարժմանը միանալու իր մտադրությունը, միայն ասաց, որ ինքն առաջիկայում կհայտարարի իր քայլերի մասին: