|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Արա Արամյանը, Մուշեղ Պետոյանն ու Հարություն Ղարագյոզյանը բացառում են ԲՀԿ-ից դուրս գալը: Այդ մասին նրանք ասացին Yerkir.am-ի հետ զրույցում:
Մասնավորապես` Արա Արամյանը նշեց, որ, քաղաքական դաշտը ու քաղաքական գործիչներին ճանաչելով, նման հարց նրան ուղղակի պետք չէր տալ: «Ավելի շուտ դուք կդառնաք ԲՀԿ-ական, քան ես չեմ լինի ԲՀԿ-ական»,- ասաց նա:
Մուշեղ Պետոյանը նշեց. «Իհարկե, բացառում եմ, ինչո՞ւ պետք է դուրս գամ ԲՀԿ-ից»: Մեր այն հարցին, թե չե՞ն անհանգստանում, որ իրենց բիզնեսներում նույնպես կսկսվեն հարկային ստուգումներ, պատասխանեց. «Մենք պարտաճանաչ վճարում ենք հարկերը, ի՞նչ է, պետք է ապրենք վախենալո՞վ»:
Հարություն Ղարագյոզյանը ուղղակի բացառեց ԲՀԿ-ից դուրս գալու տարբերակը:
Մնացած ԲՀԿ-ական գործարար պատգամավորների հեռախոսներն անջատված էին: