|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը լքել է նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանը: Նշենք, որ պատգամավորի հետ կապ հաստատել չի հաջողվում` արդեն քանի օր է՝ չի պատասխանում հեռախոսազանգերին:
Հիշեցնենք, որ երբ վերջին անգամ՝ մեկ շաբաթ առաջ, խոսեցինք պատգամավորի հետ, պարզվեց՝ հիվանդանոցում է՝ արյան ճնշման հետ կապված խնդիրներ ուներ: Այն ժամանակ նա հրաժարվեց ասել` ի՞նքն էլ կլքի ԲՀԿ-ն, թե՞ ոչ:
Ի դեպ, պատգամավորի կինն ասաց, որ ամուսինը դուրս չի եկել ԲՀԿ խմբակցությունից:
Նշենք, որ Դավիթ Քոչարյանը 5-րդ ԲՀԿ-ականն է, որ լքում է խմբակցությունը, իսկ մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավոր՝ Մելիք Մանուկյանը, հայտարարել է, որ, առհասարակ, վայր է դնում մանդատը: