կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-14 14:48
Քաղաքական

Ընտրում են ձայն առնող անհատին. ԲՀԿ-ական թեկնածու

Ընտրում են ձայն առնող անհատին. ԲՀԿ-ական թեկնածու

Այսօր ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Լյովա Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իրականում ներկա պահին ոչ թե քարոզարշավ է ընթանում, այլ քարոզարշավի իմիտացիա է` ձայների առուծախով, և շատ քիչ ուժեր են, որ իրականում ներկայացնում են իրենց ծրագրերն ու գաղափարները: Ըստ նրա` ԲՀԿ-ի հավաքները ինքնաբուխ են, մարդիկ գալիս են` Ծառուկյանին տեսնելու, նրա հետ զրուցելու:

«Ծառուկյանի հետ հանդիպումներում մարդիկ բարձրաձայնում են` փրկեք, միակ հույսը Դուք եք: Իհարկե, Դաշնակցությունը գաղափարական պայքար է տանում,  բայց Ծառուկյանին ասում են, որ միակ փրկությունը Դուք եք»,- ասաց Լյովա Խաչատրյանը:

Ըստ նրա` ձևավորվող խորհրդարանը քաղաքական չի լինելու, լեգիտիմ չի լինելու, քանի որ սահմանված խաղի կանոններն են այդպիսին. ընտրում են ձայն առնող անհատին, որի միջոցով էլ տվյալ կուսակցությունը մտնում է խորհրդարան:

«Կոնդի Բուլոյին ընտրում են, սա էլ շալակած խորհրդարան է տանում իր կուսակցությանը: Դա ճիշտ չէ»,- ասաց ԲՀԿ-ական թեկնածուն:

Նա ակնկալում է որ ԲՀԿ-ն կունենա մեծամասնություն և հաջորդ օրն իսկ ձեռնամուխ կլինի ԸՕ-ի փոփոխությանը:

Լրագրողների դիտարկմանը, որ հենց ԲՀԿ-ն է կողմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին, Լյովա Խաչատրյանը պատասխանեց, որ ինքը դեմ է քվեարկել, և որ ԲՀԿ-ում  կողմ քվեարկելու որոշում չի եղել, քանի որ չկար լիդերը` Գագիկ Ծառուկյանը, կուսակցությունը մասնատված էր, և կուսակցությունում հարցը թողել են  ազատ քվեարկության` ով ինչպես ցանկանում է: