կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-12 13:11
Սպորտ

Գնել Մեջլումյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 8-րդ հուշամրցաշար. արդյունքներ (ֆոտո)

Գնել Մեջլումյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 8-րդ հուշամրցաշար. արդյունքներ (ֆոտո)

Հոկտեմբերի 8-10-ը Տավուշի մարզի Բերդ քաղաքում կայացավ ազատ ոճի ըմբիշ, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ եւ աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր եւ Բարի կամքի խաղերի արծաթե մեդալակիր Գնել Մեջլումյանի անվան 8-րդ միջազգային հուշամրցաշարը և Գավաթի խաղարկությունը:

Գնել Մեջլումյանի անվան մարզադպրոցում ՖԻԼԱ-ի (Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա) օրացույցում ընդգրկված մրցաշարին մասնակցում էին  1997-1999 թվականներին ծնված 200-220 ըմբիշ՝ Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից, Վրաստանից եւ Իրանից:


Հուշամրցաշարի հաղթող դարձավ Վրաստանը, երկրորդ տեղ զբաղեցրին  Լոռու մարզի ըմբիշները, լավագույն եռյակը եզրափակեցին երևանցիները:


Ազատ ոճի ըմբշամարտի վետերանների աշխարհի տասնմեկակի չեմպիոն, վանաձորցի Ժորա Հովհաննիսյանը ստացավ մրցաշարի «Պատվավոր հյուր » մրցանակը:


Հաղթղներին պարգևատրեցին Գնել Մեջլումյանի ընտանիքի անդամները: