Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 96 կգ քաշային, Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարտվեց աշխարհի առաջնության եզրափակիչում:
Հայ ըմբիշը եզրափակիչում պարտվեց ռուս Նիկիտա Մելնիկովին:
Թեեւ գոտեմարտն ավարտվեց 2:2, և վերջին միավորը վաստակել էր Արթուրը, նա պարտվեց, քանի որ նա վաստակած 2 միավորը գորգից հրելու համար էր ստացել, իսկ Մելնիկովը հնարքով էր միավոր վաստակել:
Հիշեցնենք, որ Արթուրը մինչ այդ հաղթել էր իրանցի, բուլղարացի, ղազախ և հունգարացի ըմբիշներին:
Արթուր Ալեքսանայնը Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականին բերում է առաջին արծաթե մեդալը:
Հիշեցնենք, որ ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, Հայաստանի համար ոսկե մեդալ նվաճել է 66 կգ քաշային, ազատ ոճային ըմբիշ Դավիթ Սաֆարյանը և բրոնզե մեդալ է նվաճել Ռոման Ամոյանը (55կգ):