|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) որոշել է փոխել Բելգրադում կայանալիք Աշխարհի առաջնության ձևաչափը՝ անցկացնելով անհատական Աշխարհի գավաթ, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«Մրցաշարի ձևաչափի փոփոխության մասին հայտարարել է UWW-ի փոխնախագահ, ՌԴ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։
Կառույցի գործկոմի նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին, այն գլխավորել է UWW նախագահ Նենադ Լալովիչը: Նման որոշում կայացնելը պայմանավորված է եղել մասնակից երկրնրի քիչ քանակով։ ԱԱ-ին մասնակցելուց հրաժարվել էին մի շարք երկրներ։
Մրցաշարը տեղի է ունենալու դեկտեմբերի 12-20-ը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մասնակցելու են վերը նշված մրցմանը»,- ասված է ՀԸՖ-ի տարածած հայտարարության մեջ: