|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իրանի մայրաքաղաք Թեհրանում հոկտեմբերի 22-ից մեկնարկել է զինված ուժերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ զինվոր-մարզիկներ:
Առաջինը մրցագորգ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները: Մրցութային առաջին օրը հայ ըմբիշներին հաջողվեց նվաճել երեք մեդալ` 55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Ռուդիկ Մկրտչյանը, 66 կգ քաշային Գեորգի Սահակյանը եզրափակիչում պարտվեց իրանցի ըմբիշին և զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ 96 կգ քաշային Վահե Սիմոնյանը նույնպես նվաճեց բրոնզե մեդալ:
Առաջնությունն ավարտվելու է հոկտեմբերի 28-ին:

