կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-15 18:08
Սպորտ

Հրաձգություն. Հրաչիկ Բաբայանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

Հրաձգություն. Հրաչիկ Բաբայանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

Իսպանիայի Գրանադա քաղաքում սեպտեմբերի 6-20-ը ընթանում է հրաձգութան աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանը ներկայացնող 7 հրաձիգներ, չնայած մասնակցում են երիտասարդական տարիքային խմբում, սակայն պատանիներ են:

 

Արդեն տեղեկացրել ենք, որ Հրաչիկ Բաբայանն իրավունք էր ստացել մասնակցել եզրափակիչ փուլին:

 

Այսօր տեղի ունեցեծ եզրափակիչ փուլում   Հրաչիկ Բաբայանը`205,7 միավորով գրավել է 2-րդ հորիզոնականը և հռչակվել աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն:  1-ին տեղը գրավել է ռուս Վլադիմիր Մասլեննիկովը` 206,8 միավորով,

 

 Եռյակը եզրափակել է Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Եվգենի Պանչենկոն` 185,3 միավորով:

 


Հայաստանի հավաքական թիմը ողջ կազմով մրցելույթները կշարունակի վաղը:

Աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնում են.

Հրաչիկ Բաբայան (հրացան)

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց

անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան

Զավեն Իգիթյան (ատրճանակ)

Հրաձգության հանրապետական մարզադպրոց

անձնական մարզիչ՝ Խորեն Իգիթյան

Հովհաննես Խաչատրյան

(վազող թիրախ)

Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց

անձնական մարզիչ՝ Էդիկ Գաբրիելյան

Շանթ Սարգսյան (վազող թիրախ)

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց

անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան

Ռազմիկ Մինասյան (վազող թիրախ)

Հրաձգության հանրապետական մարզադպրոց

անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան

Լիլիթ Մկրտչյան (վազող թիրախ)

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց

անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան

Քրիստիան Լաուեր (հրացան)

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց

անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան

Սևակ Արշակյան (ատրճանակ)

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց

անձնական մարզիչ՝ Նոռա Նիկողոսյան