| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իսպանիայի Գրանադա քաղաքում շարունակվում է հրաձգության աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ, բացի մեդալներից, ստուգատեսին մասնակցող 94 երկրի 2000 հրաձիգներ պայքարում են նաև 2016թ. օլիմպիական խաղերի 64 ուղեգրերի համար: Մասնակից հայ հրաձիգներից 7-ը, չնայած մասնակցում են երիտասարդական տարիքային խմբում, սակայն պատանիներ են:
Այսօր 10մ, վազող թիրախ (30+30 կրակոց) մրցաձևի մարզիկներն ավարտել են վարժությունը: Աղջիկների (20+20 կրակոց) պայքարում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյանը նվաճել է աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալը:
1-ին հորիզոնականով եզրափակիչ են անցել հունգարացի Վերոնիկա Մաջոռը` 372 միավորով, նրան հետևել է Լիլիթ Մկրտչյանը` 359 միավորով, 3-րդը՝ Քաթարը ներակացնող Սաաիդա Թաաեեբը` 348 միավորով, 4-րդը` ֆրանսուհի Ֆլորենս Լուիսը` 340 միավորով: Կիսաեզրափակիչում Լիլիթը 6:4 հաշվով հաղթել է քաթարցի Սաաիդա Թաաեեբին, իսկ եզրափակիչում ոսկու համար պայքարում 6:2 հաշվով պարտվել է Վերոնիկա Մաջոռին և արժանացել աշխարհի երիտասարդների առաջնության փոխչեմպիոնի կոչմանը: Բրոնզե մեդալի է արժանացել Ֆլորենս Լուիսը: