Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ օգոստոսի 4-10-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագերբում ընթանալու է ըմբշմարտի աշխարհի երիտասարդական առանջնությունը, որի ազատ ոճի երիտասարդների ու աղջիկների և հունահռոմեական ոճի երիտասարդների մրցաշարերի 24 քաշային (յուրքանչյուրում 8-ական) կարգերում աշխարհի չեմպիոնի կոչումը կվիճարկեն 18-20 տարեկան 50 երկրի շուրջ 550 մարզիկներ: Առաջինը մեդալների համար պայքարին կներգրավվեն հունառոմեական ոճի առաջնության մասնակիցները: Այստեղ Հայաստանի ընտրանին ներկայանալու է հետևյալ կազմով՝ Սլավիկ Գալստյան (50 կգ) Երևանի ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Մարտին Ալիխանյան, Գևորգ Ղարիբյան (55 կգ) Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ և «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպություն, մարզիչ՝ Կամո Կիրակոսյան, Կարեն Ասլանյան (60 կգ) Երևանի ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Սամվել Գևորգյան, Հրանտ Կալաչյան (66 կգ) Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, մարզիչ՝ Արա Խեբոյան, Սարգիս Քոչարյան (74 կգ) Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ և «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպություն, մարզիչ՝ Կամո Կիրակոսյան, Վարուժան Գրիգորյան (84 կգ) Գյումրու քաղաքապետարանի հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց, մարզիչ՝ Անդրանիկ Գևորգյան, Կարեն Աբգարյան (96 կգ) Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոց, մարզիչ՝ Սիմոն Կարապետյան, Էդգար Խաչատրյան (120 կգ) Գյումրու «Աշխատանքային հերթափոխ» մարզական հասարակական կազմակերպություն, մարզիչ՝ Անդրանիկ Գևորգյան:
Մեր երիտասարդ ըմբիշներն աշխարհի առաջնությանում հանդես կգան ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ: Այսօր՝ օգոստոսի 4-ին ըստ նախապես մշակված ժամանակացույցի Խորվաթիայի ժամանակով ժամը 17:00-17.30-ը կկայանան 50, 60, 74 և 96 կգ քաշային կարգերի ըմբիշների բուժզննման, կշռման արարողությունն ու վիճակահանությունը: Ստուգատեսի պարգևների համար պայքարը կսկսվի վաղը՝ օգոստոսի 5-ին: Հունահռոմեական ոճի ըմբիշների վերոհիշյալ քաշային կարգերի նախնական և սփոփիչ փուլերի գոտեմարտերը կընթանան ժամը 10-14-ը: Ապա ժամը 18:00-18:30-ը տեղի կունենա մնացած 4 քաշային կարգերի՝ 55, 66, 84 և 120 կգ ըմբիշների բուժզննման, կշռման արարողությունն ու վիճակահանությունը: Ժամը 18:30-19:00-ն տեղի կունենա առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Ժամը 19-21-ը կայանալու են 50, 60, 74 և 96 կգ քաշային կարգերի եզրափակիչ փուլի մենամարտերը: Օգոստոսի 6-ին առավոտյան մրցահերթում ՝ ժամը 10-14-ը կանցկացվեն 55, 66, 84 և 120 կգ քաշային կարգերի նախնական և սփոփիչ փուլերի գոտեմարտերը: Ժամը 17:15-17:45-ը կընթանան աղջիկների ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի 44, 51, 59, 67 կգ քաշային կարգերի մարզուհիների բուժզննման, կշռման արարողությունն ու վիճակահանությունը: Ժամը18-20-ը կկայանան 55,66,84 և 120կգ քաշային կարգերի եզրափակիչ փուլի մենամարտերը: Օգոստոսի 7-8-ին 8 քաշային կարգերում ուժեղագոյւնները կորոշվեն աղջիկների ազատ ոճի աշխարհի առաջնության մասնակիցները, իսկ օգոստոսի 9-10-ն էլ երիտասարդների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության մասնակիցները: Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԼԱ-ի պաշտոնական կայքում զագրեբյան ստուգատեսին նվիրված երեկ հրապարակված ծանուցում-հոդվածում նշվում է, որ հունահռոմեկան ոճի ըմբշամարտի առաջնության ֆավորիտները՝ հաղթողի գլխավոր հավակնորդները անցած տարի արդեն երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած հայաստանցի Կարեն Ասլանյանը, ամերիկացի Կայլ Սնայդերն ու վրաստանցի Գենո Պետրիաշավիլին են ու որ նրանք կարող են կրկնել իրենց 2013 թ հաջողությունը
Աղբյուր՝ Wrestling.am