|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության շուրջ կրքերը, կարծես չեն, մարել: Այսօր այդ առնչությամբ անգամ արդարադատության նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ: Իսկ մինչ այդ հայտարարություն էր տարածել ՀԱՕԿ-ը: Yerkir.am-ի հետ զրույցում ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը տեղեկացեց, որ նախապատրաստում է բոլոր փաստաթղթերը` կապված Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության հետ` խորհրդակցելով միջազգային կառույցների, մասնագետների հետ: Մեր այն հարցին, թե հիմա է՞լ է պնդում, որ ՀԱՕԿ-ն է կազմակերպում ֆեդերացիաների նախագահների ընտրությունները, Հրաչյա Ռոստոմյանը հայտարարեց. «Բոլոր ֆեդերացիաների համակարգումն իրականացնում է ՀԱՕԿ-ը: ՀԱՕԿ-ը հետևում է, որ ամեն ինչ արդար անցնի, ըստ օրենքի տառի»:
Այն հարցին էլ, թե հնարավո՞ր է կոնֆլիկտը նոր փուլ անցնի, եւ Գագիկ Ծառուկյանը հրաժարական տա ՀԱՕԿ նախագահի պաշտոնից, Ռոստոմյանը պատասխանեց. «Դա ֆանտաստիկայի ժանրից է»: