Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այլմոլորակայինները մեր մոլորակը կարող են հայտնաբերել մթնոլորտում «ջերմոցային գազերի» քանակի մեծացումից եւ, մեր քաղաքակրթության արագ զարգացման մասին եզրակացության անելով, կարող են Երկիրը ոչնչացնելու մասին որոշում կայացնել` հնարավոր էքսպանսիան կանխելու համար: Այս վարկածը Acta Astronautica ամսագրի էջերում առաջ են քաշել ԱՄՆ Պենսիլվանիայի համալսարանի հետազոտողները:
«Այդ սցենարը քիչ հավանական է: Մենք չենք ասում, որ իրադարձությունները հենց այդպես կզարգանան, սակայն հավանականություն կա»,- ասում է հետազոտության հեղինակներից մեկը:
Նրա խոսքերով` երկրագնդի գիտնականներն էլ են դիմում վերը նշված մեթոդին այլ մոլորակների մասին պատկերացում ունենալու համար: «Աստղագետները գրանցում են Երկրից 200 լուսնային տարի հեռավորության վրա գտնվող մեծ մոլորակներից եկող լույսի սպեկտրալ փոփոխությունները: Գալակտիկայի չափանիշներով` դա փոքր հեռավորություն է: Սակայն, հավանորեն, ավելի զարգացած քաղաքակրթությունները կարող են ավելի հեռուն «տեսնել»,- պարզաբանում է գիտնականը:
Հետազոտության հեղինակների կարծիքով` դա այլմոլորակայինների եւ երկրացիների շփման հնարավոր սցենարներից մեկն է: «Հնարավոր է` եկվորները չափազանց խաղաղասեր լինեն եւ որոշեն մեզ օգնել: Հնարավոր է նաեւ, որ նրանք չհավանեն, թե մենք ինչպես ենք օգտագործում մեր պաշարները եւ զայրանան»,- ասում են գիտնականները: