կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-27 09:10
Սպորտ

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը սրճարան է աշխատեցնում. «Ժողովուրդ»

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը սրճարան է աշխատեցնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը Երևանի Խանջյան փողոցի վրա սրճարան ունի։ Երեկ «Ժոդովուրդ»–ը փորձեց Հ. Ռոստոմյանից պարզել՝ այդ տարածքն ինքը «ձեռք» է բերել որպես նախարար պաշտոնավարելի՞ս, թե՞ ինչպես մյուս պաշտոնյաները, նվեր է ստացել ինչ-որ մեկից։ Նախկին նախարարն իր տարածքի վերաբերյալ հարցին հետևյալ կերպ պատասխանեց. «Նախ՝ դա իմ անձնական տվյալներն են, ես պարտավոր չեմ ասել, թե ինչ եմ անում։

 Իմ անձնական կյանքն է, իմ անձնական տվյալները։ Բայց եթե դա Ձեզ շատ է հետաքրքրում, կարող եմ ասել, որ այդ տարածքը ես նվեր եմ ստացել իմ հայրիկից։ Դա եղել է 2000-2001 թվականներին, այսինքն՝ ես վաղուց այդ տարածքն ունեցել եմ ու այն վարձակալության եմ հանձնել 2011 թվականին»։ Մի խոսքով, ինչպես միշտ, երբ նախկին և ներկա պաշտոնյաների ունեցվածքով հետաքրքրվում ենք, նրանք հավաստիացնում են, որ նոր չեն հարստացել, այլ պապենական հարուստ են եղել և «ստիպված»՝ հանուն երկրի բարօրության, պաշտոնյա են դարձել»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։