Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօրվա գրականությունը գրեթե չի արձագանքում հասարակությանը հուզող խնդիրներին. լրագրողներին ասաց դրամատուրգ, «Գրական թերթ»-ի խմբագիր Կարինե Խոդիկյանը:
Նա նշեց, որ գրողներից շատերն ուղղակի ընդհանուր խոսք են ասում և բավարարվում այդքանով: «Օրինակ` վերջին շրջանում հասարակությանը հուզում էին սահմանադրական բարեփոխումները, որոնց գրողներից միայն երկուսն անդրադարձան` ես և Ռուբեն Հովսեփյանը: Ավելին` հրապարակախոսական հոդվածների հեղինակ մեծ մասամբ կանայք են լինում: Կյանքի անմիջական անդրադարձը, ցավոք, այսօր չկա»,- ասաց Խոդիկյանը` հավելելով, որ, մյուս կողմից, չի էլ կարելի բոլորից պահանջել, որպեսզի սկսեն հրապարակախոսական հոդվածներ գրել, քանի որ ամեն մեկն իր ձևով է իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտում: «Կան գրողներ էլ, որոնց քաղաքացիական հայացքներն այնքան շատ են մտել իր գրականության մեջ, որ թվում է` շուտով նրանց բարիկադների վրա ենք տեսնելու»,- ասաց նա:
Խոդիկյանը նշեց, որ 1932-ից հրատարակվող «Գրական թերթը» /որոշ ընդհատումներով/ հիմա գրողին հարթակ է տրամադրում, որպեսզի նա ցանկության դեպքում անդրադառնա նաև սոցիալական, քաղաքական հարցերի: «Թերթելով ընթացիկ տարվա «Գրական թերթ»-ը` կարելի է պատկերացում կազմել գրական ընթացքի մասին, քանի որ տարվա ամենահետաքրքիր գրական պահերն արձանագրվել են մեր էջերում»,- ասաց նա: