Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանի պաշտպան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իր վստահորդին մեղադրանք է առաջադրվել «բռնությունը հրապարակայնորեն արդարեցնելու» հոդվածով։
«Քիչ առաջ վստահորդիս' Միհրան Տարոնի Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը) մեղադրանք առաջադրվեց:
Հիշեցնեմ, որ տվյալ գործը հարուցվել էր այն բանից հետո, երբ վստահորդս, հանդիսանալով պատմաբան, ԵՊՀ դասախոս, իր հարցազրույցներից մեկի ընթացքում, խոսելով երկրում տիրող իրավիճակի մասին, որպես պատմական օրինակ, ի թիվս այլոց, մատնանշել էր նաև տխրահռչակ Չաուշեսկու ընտանիքի պատմությունը: Հատկանշական է հատկապես այն հանգամանքը, որ Չաուշեսկու ընտանիքը դատապարտվել է մահապատժի Ռումինական տրիբունալի կողմից, օրինական ուժի մեջ մտած և մինչ օրս չբեկանված դատավճռով (տվյալ երկրի օրենքով նախատեսված պատժատեսակը որը դատավճռով ի կատար է ածվել, մատնանշելը դիտարկվել է որպես բռնությունը արդարացնել...):
Մեղադրանքը բացի որ զավեշտի ժանրից է, այն նաև անորոշ է և ակնհայտ ապօրինի»,-գրել է պաշտպանը։