|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Հայկական ժամանակը» գրում է. «ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ԲՀԿ-ական սպորտի և երիտասարդության նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը նույնպես հեռացել է ԲՀԿ-ից: Այդ մասին մեզ հայտնեց հենց Ռոստոմյանը, ով համարվում է Գագիկ Ծառուկյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը:
Ռոստոմյանը մեզ տեղեկացրեց, որ կուսակցությունը լքել է մարտի 5-ին, այսինքն ԲՀԿ համագումարի օրը: Հարցին, թե ինչո՞ւ է հեռացել կուսակցությունից, նա արձագանքեց. «Եթե ինձ ճանաչեիք, այդ հարցը չպիտի տայիք անցած ուղիս հաշվի առնելով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։