կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-09 21:40
Առանց Կատեգորիա

ԺՈՂՈՎՈՒՐԴ. Սարսափ ֆիլմի ժանրից

ԺՈՂՈՎՈՒՐԴ. Սարսափ ֆիլմի ժանրից
«Արմենիա» հանրապետական հիվանդանոցի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը աշխատողների աշխատավարձով հիվանդանոցը սեփականաշնորհել է, բոլորից ստորագրություն վերցրել այն մասին, որ իբր բոլորը փայատեր են, ապա աշխատողների բաժնեմասերը խլել է ու բոլորին ազատել աշխատանքից: Գրիգորյանը աշխատողներին ստիպել է փաստաթուղթ ստորագրել այն մասին, թե իբր 3 տարվա աշխատավարձ են ստացել: Ով պահանջել է, աշխատանքից հեռացվել է: Լավ մասնագետները հեռացվում են, փող տվողները` պահվում, աշխատանքի էլ փողով են ընդունվում ու ընթացքում էլ անընդհատ մուծվում: Բուժաշխատողներից ամեն մի վիրահատությունից նալոգ է պահանջվում: Երիկամների անբավարարությամբ հիվանդ Եղիշե Ղազարյանին վիրահատել են, բայց դուրս չեն գրել` մինչեւ 100 դոլար չտա»,- թերթի հետ զրույցում ասաց «Արմենիա» հանրապետական հիվանդանոցի նախկին բուժքույր Լեյլի Իվանյանը: