Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության շուրջ միջադեպ է եղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի միջեւ: Հիշեցնենք, որ շաբաթ օրը տեղի է ունեցել Վոլեյբոլի ֆեդերացիայի արտահերթ կոնֆերանս, որին մասնակցել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, վոլեյբոլ մարզաձևի մասնագետներ, ֆեդերացիայի անդամներ, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը տեղեկացրել է, որ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու առաջադրել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, ով եւ քվեարկության արդյունքում միաձայն ընտրվել է ֆեդերացիայի նախագահ:
Հայաստանի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Yerkir.am-ի հետ զրույցում թեեւ հայտնեց, որ տեղի ունեցածի վերաբերյալ ՀԱՕԿ-ը հանդես է գալու հայտարարությամբ, բայց մեկ-երկու ուշագրավ հայտարարություն արեց: Նա տեղեկացրեց, որ ֆեդերացիայի նախագահի ընտրության ժամանակ ՀԱՕԿ-ը պետք է ունենար իր ներկայացուցիչը, բայց ՀԱՕԿ-ին հրավեր չի եղել:
«Սահմանված չէ` ՀԱՕԿ-ից պետք է լինի մեկ, թե երկու ներկայացուցիչ: Ֆեդերացիայի ընտրությունները կազմակերպում է ՀԱՕԿ-ը»,-նշեց Ռոստոմյանը եւ եւս մեկ անգամ խորհուրդ տվեց սպասել հայտարարության, երբ ամեն ինչ պարզ կլինի: