Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ իր ամփոփիչ ելույթում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ օֆշորային ընկերության հետ կապված հայտնի պատմությանը:
Նա հիշեցրեց, որ վերջին 25 տարիների ընթացքում իր գործունեությունը տնտեսության ֆինանսական ոլորտում է, ինչն էլ ենթադրում է, որ պատկերացում ունի, թե ինչ բան են օֆշորային գոտին, օֆշորային հաշիվները, փողերի լվացումը: «Եվ հիմա ինչո՞ւմ են ինձ մեղադրում. ուրեմն` օֆշորային գոտում իմ անունով ստեղծել են ձեռնարկություն` նպատակ ունենալով խլել Հայաստանում ինչ-որ մեկի բիզնեսը կամ կառուցել սխեմա, որով ինձ պետք է փոխհատուցեն: Ֆինանսական համակարգի հետ փոքր-ինչ առնչություն ունեցող մարդը կհավաստի, որ սա անհեթեթություն է: Նման անհեթեթություն իմ մտքով չէր կարող անցնել` այդպիսի սխեմա մշակել, ավելին` որեւէ մեկի համար դժվարություն չէ օֆշորային գոտում ստեղծել ձեռնարկություն, օրինակ, Նիկոլ Փաշինյանի անունով` չունենալով Նիկոլ Փաշինյանի թույլտվությունը»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ այս պատմության նպատակն իրեն վարկաբեկելն է: Տիգրան Սարգսյանն ասաց, որ այդ օրը, երբ գրանցվել է ձեռնարկությունը, ինքը պաշտոնական այցով գտնվել է Պրահայում: Պարզվում է` նա հանգիստ է վերաբերվում նման մեղադրանքներին, որովհետեւ դա ո'չ վերջինն է, ո'չ էլ` առաջինը. նման փորձեր վերջին քսան տարիներին բազմաթիվ են: Հիմա էլ, ըստ վարչապետի, իրեն մեղադրում են «Նաիրիտ» գործարանի սեփականատերը լինելու մեջ: