|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՌԴ ոստիկանությունը բացահայտել է Եգոր Շչերբակովի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցու ինքնությունը. հայտնում է РИА Новости -ն։
Նա Ադրբեջանի քաղաքացի, 25-ամյա Օրհան Զեյնալով Զահիթ Օգլըին է. հայտնել են ՌԴ ՆԳՆ-ից։
Զեյնալովը հետախուզման մեջ է գտնվում՝ Ադրբեջանում սպանություն գործելու կասկածանքով:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Բիրյուլևո շրջանում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել: Հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել Եգոր Շչերբակովին սպանողին գնտնելու պահանջով: Շչերբակովը սպանվել է երեքշաբթի գիշերը. տեսախցիկների համաձայն՝ նրան սպանողը ոչ սլավոնական արտաքինով մեկն է եղել, ով դանակահարել է տղային և փախուստի դիմել: