կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-26 18:10
Իրավական

Կոկորդիս հասավ. սաղ ունեցած-չունեցածս խլել են` քիչ ա, դեռ ամեն ծանոթ-անծանոթի էլ պարտք եմ. «Անելիք» բանկի իրավաբանի սպանության մեջ կասկածվող

Տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 24-ին` ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 14 հասցեում կրակոցներ են հնչում:

Ժամը 21.10-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կանչով մեկնել են նշված շենքի մոտ, որտեղ հայտնաբերել են 1983 թ. ծնված Հովհաննես Աթանյանի դիակը` ձախ թիակի շրջանում հրազենային վնասվածքի հետքով: 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կենտրոնականի բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական անհետաձգելի միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 25-ին պարզվել էր, որ հանցագործությունը կատարել է Երևանի բնակիչ, 1961 թ. ծնված Մկրտիչ Պողոսյանը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Շենգավիթի և Կենտրոնականի բաժինների ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 25-ին, ժամը 22.30-ին, Մկրտիչ Պողոսյանը ներկայացել է Շենգավիթի բաժին: Նա ձերբակալված է:

Նախաքնությունը շարունակվում է: